ՀՔԱՎ: Ցուցարարի դեմ ոստիկանության հայցը մասնակի մերժվեց

  • Իրավունք - 29 Նոյեմբերի 2016, 10:34
2016 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա.Դիլանյանի, հրապարակվեց «ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Վարդան Բալյանի» գործով դատական ակտը:

ՀՀ Վարչական դատարանը որոշեց Վ. Բալյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 15-րդ մասի հատկանիշերով ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանել 70.000 ՀՀ դրամ գումարի չափով: Մնացած մասով ՀՀ Ոստիկանության հայցը մերժվեց:

Կայացված որոշմամբ դատարանը փաստել է, որ գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման և գնահատման արդյունքում չի ապացուցվել պատասխանողի կողմից «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտականություններից որևէ մեկը չկատարելու փաստական հանգամանքի առկայությունը, ուստի՝ բացակայում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավախախտման օբյեկտիվ կողմը:

Այդպիսով՝ դատարանը գտել է, որ հայցը՝ Վ. Բալյանին ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով անհիմն է և ենթակա է մերժման:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Ամենաընթերցվածը