ՀՔԱՎ: Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհու գործով առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ մնաց

  • Իրավունք - 28 Նոյեմբերի 2016, 17:08
2016 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանի գործով կողմերի վերաքննիչ բողոքների քննությունը:

Դատական նիստը սկսվելուն պես պաշտպանական կողմը ներկայացրեց գործը վերաքննության կարգով քննելու միջնորդություն: 

Տուժող Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը, առարկելով գործը վերաքննության կարգով քննելու պաշտպանական կողմի միջնորդության դեմ, նշեց, որ գործը առաջին ատյանի դատարանում քննելու ընթացքում պաշտպանական կողմը զրկված չի եղել միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից, վերջինիս բոլոր միջնորդությունները բավարարվել են, դատարան են հրավիրվել և հարցաքննվել մի շարք վկաներ, այլևս անհրաժեշտություն և հիմքմեր չկան նույն վկաներին նորից լսելու կամ գործին նոր փաստաթղթեր կցելու:

Ինչ վերաբերում է փորձաքննություն նշանակելուն և տուժողի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր ներկայացնելուն, ապա պաշտպանական կողմը, ունենալով այդ հնարավորությունը, առաջին ատյանի դատարանում նման միջնորդությամբ հանդես չի եկել:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ