Կնոջը փողոցում ծեծած «Ջունգլ»-ը կտրած-ծակած վերքերով գտնվում է հիվանդանոցում. Tert.am

  • Իրավունք - 28 Նոյեմբերի 2016, 14:47

«Ջունգլ» մականվամբ հայտնի Գևորգ Սարգսյանը Երևանի կենտրոնում՝ փողոցում կնոջը ծեծի ենթարկելուց հետո, շաբաթ օրը լուսադեմին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք` կտրած-ծակած վերքերով: Այս մասին Tert.am –ին հայտնեց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարապետյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Գևորգ Սարգսյանը դանակահարվա՞ծ է տեղափոխվել ԲԿ, վերջինս նշեց. «Չեմ կարող ասել, դա պետք է որոշեն իրավապահ մարմինները, որոնց տեղյակ ենք պահել»:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ևս Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին, Գևորգ Սարգսյանը կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց: