«Օջախ»-ում դանակահարել են Չարենցավանի քաղաքապետի որդուն. կասկածվում է Սուրիկ Խաչատրյանի որդին. Shamshyan.com

  • Իրավունք - 26 Նոյեմբերի 2016, 09:48
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը: 

Shamshyan.com–ի տեղեկություններով՝ վերջինս ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր:

Տ. Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: Ըստ կայքի՝ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի տղան։

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում