Դատարանը մանկասպան դայակ Բոբոկուլովային ազատեց քրեական պատասխանատվությունից

  • Իրավունք - 24 Նոյեմբերի 2016, 17:18

Մոսկվայի Խորոշեւյան դատարանը քրեական պատասխանատվությունից ազատել Է 4-ամյա աղջնակի սպանության մեջ մեղադրվող Գուլչեխրա Բոբոկուլովային (Ուզբեկստանից) եւ որոշել, որ նա պետք Է հարկադրական բուժում անցնի հոգեբուժարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանի դահլիճից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Դաժան սպանությունը Մոսկվայում տեղի է ունեցել փետրվարին: Հետաքննության տվյալներով՝ ուզբեկստանցի դայակ Բոբոկուլովան սպասել է մինչեւ որ աղջկա ծնողներն իրենց ավագ երեխայի հետ դուրս գան տնից, ինչից հետո սպանել է 4-ամյա աղջկան, հրկիզել բնակարանը եւ դուրս եկել փողոց: Ականատեսները պատմել են, որ կինը շուրջ 20 րոպե քայլում Էր փողոցով՝ ձեռքին բռնած երեխայի կտրված գլուխը, խոսում էր ինքն իր հետ եւ սպառնում անցորդներին ու ոստիկաններին, մինչեւ որ նրան բռնել են մետրոյի կայարանի մոտ:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ 39-ամյա Բոբոկուլովան տառապում է խրոնիկական հոգեկան խանգարմամբ:

Կնոջը մեղադրանք էր առաջադրվել երեխայի սպանության, հրկիզման, ինչպես նաեւ պայթյունի վերաբերյալ կանխապես սուտ հաղորդում տալու մեջ: Նրա թարգմանիչը հայտնել է, որ Բոբոկուլովան իրեն մեղավոր է ճանաչում սպանության մեջ:

Լուսանկարը` РИА Новости. Григорий Сысоев