Կրթական ոլորտի վերաբերյալ ՎՊ հաշվետվության ուսումնասիրման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ

  • Իրավունք - 23 Նոյեմբերի 2016, 13:38
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ վերահսկիչ պալատի հրապարակած ընթացիկ հաշվետվության տվյալների հիման վրա իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պայմանագրի կողմ հանդիսացող ՓԲԸ-ի, ՊՈԱԿ-ի, ինչպես նաև քաղաքացի Ա.Մ.-ի հետ 2014թ. ընթացքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում կազմված աշխատանքների հանձնման-ընդունման ակտերում մտցվել են իրականությանը ակնհայտ չհամապատասխանող տվյալներ, ինչպես նաև հաստատվել պայմանագրի պայմաններին չհամապատասխանող հաշվետվություններ, ինչի արդյունքում իրականում չկատարված և խախտումներով կատարված աշխատանքների դիմաց նշված իրավաբանական և ֆիզիկական անձանց վճարված գումարներով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության նմամուլի ծառայությունից:

Ամենաընթերցվածը