Խորենացի փողոցում ոստիկանների կողմից ծեծված քաղաքացին միջոցներ է հայթայթում բուժման համար

    • Իրավունք - 22 Նոյեմբերի 2016, 21:31
Հուլիսի 21-ին Արսեն Թադևոսյանը Խորենացի փողոցում ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից, ստացել է ծնոտի կոտրվածք: Արսենը հիմա գտնվում է Գերմանիայում և իր բուժման վճարը փորձում է հայթայթել, քանի որ այն արժե 10 000 եվրո:

Արսեն Թադևոսյանը պատմում է, որ ոստիկանները ծեծել են իրենց, ջարդել ծնոտը, հետո տարել ոստիկանություն, իր հորդորներին, որ իր ծնոտը ջարդված է, չեն հավատացել և մի ամբողջ օր չեն տեղափոխել հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշում են, որ ծնոտի կոտրվածք չկա, ամեն ինչ նորմալ է, Արսենին վիրակապ են դնում և դուրս գրում հիվանդանոցից: Հետագայում Արսենը իր մոր վիրահատության խնդրով մեկնում է Գերմանիա և այնտեղ հետազոտվելով բացահայտում, որ ծնոտը կոտրվածք ունի և բուժման համար երկար ժամանակ է անհրաժեշտ:

Մանրամասները՝ տեսանյութում