Սարիթաղցիները պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին

    • Իրավունք - 19 Հոկտեմբերի 2016, 17:01
Հուլիսի 19-ին ոստիկանների և սարիթաղցիների միջև տեղի ունեցած բախման արդյունքում ձերբակալվել է 9 քաղաքացի, հետախուզման մեջ է 4-ը: Նրանց հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց, Նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել տղաներին: 

Տղաներից Արման Ադամյանի մայրը պատմում է, թե ինչպես են զինված իրենց տուն ներխուժել և խուզարկություն իրականացրել այն կասկածանքով, որ հնարավոր է իրենց տանը նա մարդ է պահում: Կանայք բազմաթիվ նամակներ են գրել ՀՀ Գլխավոր դատախազություն, Նախագահական , սական ոչ մի պատասխան չեն ստացել:

Հարազատներից մեկը հորդորում էր անցորդներին, որ Սերժ Սարգսյանի մասին վատ չխոսեն, իրենք եկել են խնդրելու, աղաչելու, որ իրենց հարազատներին ազատ արձակեն, անգամ շեշտեցին. «Մենք ենք ընտրել մեր նախագահին, մենք գոհ ենք, ինքը մեզ կլսի, կօգնի»:

Մանրամասները՝ տեսանյութում


Ամենաընթերցվածը