ՀՔԱՎ: Զինծառայողի մահվան գործով ներգրավված կարևոր վկան առերեսումից օրեր անց ավտովթարի է ենթարկվել. արդյո՞ք տեղի ունեցածը պատահականություն է

  • Իրավունք - 18 Հոկտեմբերի 2016, 16:56
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է ՀՀ ՊՆ Իջևանի զորամասում այս տարվա ապրիլի 25-ին գլխի շրջանում հրազենային վիրավորումից մահացած Հովհ. Պետրոսյանի իրավունքների պաշտպանությունը:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Հովհ. Պետրոսյանի իրավահաջորդի շահերը ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության փաստաբան Անի Չատինյանը: Վերջիններս մասնակցում են քրեական գործի շրջանակում իրականացվող քննչական գործողություններին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են նաև որոշ քննչական գործողություններ իրականացնելու մասին միջնորդություններ, որոնց վերաբերյալ, սակայն, վարույթն իրականացնող մարմինը դեռևս որոշում չի կայացրել:

Գործով ներգրավված կարևոր վկան՝ Վաչագան Հայրապետյանը, որը Հովհ.Պետրոսյանի անմիջական հրամանատարն էր, 2016 թ. հոկտեմբերի 10-ին՝ տուժողի իրավահաջորդի` մահացած զինծառայողի հոր՝ Վաչագան Պետրոսյանի  հետ առերեսումից օրեր անց մահացել է ավտովթարի հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com լրատվական կայքից:

Ամենաընթերցվածը