Ովքեր են Նուբարաշենում բռնություն կիրառել Վարդգես Գապարիի նկատմամբ

    • Իրավունք - 13 Հոկտեմբերի 2016, 21:09
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում Վարդգես Գասպարիի նկատմամբ կիրառված բռնության մասնակիցները եղել են 4 հոգի, պատմում է տուժողը, սակայն պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցմանն ի պատասխան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից պատասխանել են, որ  եղել են երեք հոգի:

Չորրորդ անձը, ում հանել են գործի նյութերից՝ ԱՄՆ-ից արտաքսված ոմն Դավիթ Անանյանն է: Գասպարին պնդում է, որ գլխավոր կազմակերպիչները «զոն նայող» Գագոն և Դավոն են եղել: Սակայն, դատախազությունը, հիմք ընդունելով Դավիթի ցուցմունքը, թե չի ճանաչում Գասպարիին, դադարեցրել է քննություն իրականացնել այդ ուղությամբ:

«Ինձ բռնության ենթարկողներից  Մխիթար Սարգսյանին սպանեցին, քանի որ նա մի քանի օրից պետք է ազատվեր, որոշ ապացույցներ հնարավոր էր բացահայտվեին»:

Մանրամասները՝ տեսնայութում


Ամենաընթերցվածը