Հանել են Անդրեաս Ղուկասյանի արգելանքը

  • Իրավունք - 12 Հոկտեմբերի 2016, 14:55
Նոր Հայաստան շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի հանդեպ հանվել է ընտանիքի անդամների հետ տեսակցության արգելանքը: Այդ մասին Ազատություն ռադիոկայանի եթերում ասել է նրա կինը` Անահիտ Թարխանյանը: Նա ասել է, որ զանգահարել եւ ասել են, որ արգելանքը հանված է: Թարխանյանը նշել է, որ իրենց համար օրը շատ կարեւոր է, երկու եւ կես ամիս նրանք չեն տեսել Անդրեաս Ղուկասյանին եւ այժմ կարող են տեսակցել:

Անդրեաս Ղուկասյանը ձերբակալվել եւ կալանավորվել է Սարի թաղի հուլիսի 29-ի իրադարձություններից հետո, զանգվածային անկարգություն կազմակերպելու կասկածանքով: Նրա հետ ձերբակալվել էին նաեւ Ժառանգություն կուսակցության երեք ներկայացուցիչներ` Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանն ու Դավիթ Սանասարյանը: Նրանք սակայն կալանաորումից քիչ անց ազատ արձակվեցին` գրավի դիմաց: Անդրեաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելը դատարանը նպատակահարմար չէր գտել: