«Ոտքի Հայաստան» շարժման անդամի խափանման միջոցը փոխելու համար ստորագրել է 11 պատգամավոր

  • Իրավունք - 12 Հոկտեմբերի 2016, 11:41
«Ոտքի Հայաստան» Քաղաքացիական Շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու նպատակով նախաձեռնված ստորագրահավաքին միացել են 11 պատգամավոր`

Հրանտ Բագրատյան, Էդմոն Մարուքյան, Ալեքսանդր Արզումանյան, Արամ Մանուկյան, Լևոն Զուրաբյան, Զարուհի Փոստանջյան, Նիկոլ Փաշինյան, Էլինար Վարդանյան, Թևան Պողոսյան, Տիգրան Ուրիխանյան, Հեղինե Բիշարյան:

Հուլիսի 29-ի Սարի Թաղի դեպքերից հետո, առանց որևէ հիմքի և ապացույցի, միայն 2 ոստիկանի ցուցմունքով կալանավորված քաղբանտարկյալ Դավիթ Հովհաննիսյանը արդեն 2 ամսից ավել գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում: Դավիթ Հովհաննիսյանի փաստաբան Հովիկ Արսենյանը պատրաստվում է Վերաքննիչ դատարանին ևս մեկ անգամ միջնորդություն ներկայացնել Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու նպատակով՝ կցելով պատգամավորների ստորագրությունները:

Հիշեցնենք, որ ստորագրահավաքին արդեն իսկ միացել էին մի շարք մտավորականներ և հասարակական-քաղաքական գործիչներ՝ խափանման միջոցը փոխվելու դեպքում երաշխավորելով Հովհաննիսյանի պատշաճ վարքագիծը քննության ընթացքում:

Ամենաընթերցվածը