Առցանց պատվերի ծառայությունն արդեն հասանելի է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

  • Իրավունք - 23 Սեպտեմբերի 2016, 10:49
Տեղեկացնում ենք, որ առցանց պատվերի ծառայությունն արդեն հասանելի է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար:

Հայտնում ենք նաև, որ քրեակատարողական ծառայությունում ընթացող համակարգային բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության  որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի մարտի 11-ից ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արդեն իսկ մեկնարկել է կալանավորված անձանց և դատապարտյալներին առցանց եղանակով ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցելու գործընթացը:

Շահագրգիռ անձինք կարող են առանց քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ հանձնուքների փոխանցման գործողությունն իրականացնել նաև առցանց եղանակով՝ օգտվելով քրեակատարողական ծառայության պաշտոնական www.ced.am կայքէջից:

Առցանց պատվեր կատարելու եղանակի մասին անհրաժեշտ տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով վերոնշյալ կայքէջ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին