ՀՔԱՎ: Ոստիկանությունը հայց է ներկայացրել Մաշտոցի պողոտայի խաղաղ ցույցի ևս մեկ մասնակցի դեմ

  • Իրավունք - 22 Սեպտեմբերի 2016, 12:47
2016 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ա.Թովմասյանի, կայացավ Գևորգ Սարֆարյանի կալանքի ժակետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտի 23-ի հավաքի մասնակիցներից Հասմիկ Էվոյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը: Ոստիկանությունը պահանջել է Հ. Էվոյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:

Նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվոր ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը և պատասխանող Հասմիկ Էվոյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Դատական նիստի ընթացքում պատասխանող Հասմիկ Էվոյանը նախ բանավոր կարգով հաստատեց իր ներկայացուցչի լիազորությունների ծավալը, ապա սահանված կարգով ձևակերպված լիազորագրի միջոցով, և հայտնելով, որ ցանկություն չունի ներկա գտնվելու գործի քննությանը՝ լքեց դատական նիստերի դահլիճը:

Շարունակությունը՝ այստեղ http://hcav.am/events/22-09-2016-01/