Ոտքի, Հայաստան ՔՇ. Ստորագրահավաք Դավիթ Հովհաննիսյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու նպատակով

  • Իրավունք - 22 Սեպտեմբերի 2016, 10:42
«Ոտքի Հայաստան» Քաղաքացիական Շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու նպատակով նախաձեռնվել է ստորագրահավաք: Հովհաննիսյանի ընտանիքի կողմից ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին են ներկայացվել դիմումին կցված ստորագրությունները:

Այս պահին նախաձեռնությանը միացել են մի շարք մտավորականներ և հասարակական-քաղաքական գործիչներ`

Եղիշե Պետրոսյան` երաժիշտ,

Տիգրան Հեքեքյան` Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի պրոֆեսոր, Սայաթ-Նովայի անվան Երաժշտական դպրոցի տնօրեն,

Ռուբեն Հախվերդյան` երգիչ, երգահան, պոետ,

Ռուբեն Բաբայան` Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր,

Թամար Հովհաննիսյան` դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ,

Արա Պապյան` պատմաբան, դիվանագետ, ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Կանադայում, Մոդուս-Վիվենդի կենտրոնի ղեկավար,

Հայկ Ա. Մարտիրոսյան` քաղաքագիտության դոկտոր, Սորբոնի համալսարանի պատմական գիտությունների թեկնածու,

Անահիտ Բախշյան` Երևանի ավագանու <<Բարև Երևան>> խմբակցության անդամ,

Ստյոպա Սաֆարյան` Երևանի ավագանու <<Բարև Երևան>> խմբակցության անդամ,

Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր,

Նիկոլ Աղաբաբյան` գեղանկարիչ, ազատամարտիկ,

Տիգրան Խզմալյան` կինոռեժիսոր, սցենարիստ,

Կարեն Անդրեասյան` Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ,

Հարություն Կարապետյան` Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ:

Տեղեկացնում ենք նաև, որ Դավիթ Հովհաննիսյանի կալանքի երկարաձգման դատական նիստը կկայանա սեպտեմբերի 23-ին, ժամը 16:30 Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: