Գյուղապետարանի աշխատակիցները սադրում են անկուսակցական թեկնածուի հետ հանդիպման մասնակիցներին

  • Իրավունք - 21 Սեպտեմբերի 2016, 16:22
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել քաղաքացիներից, համաձայն որի՝ Լոռու մարզի Շահումյան գյուղի գյուղապետի անկուսակցական թեկնածու Վահե Արարատյանի՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ գյուղապետարանի ավագ մասնագետ Լևոն Դալլաքյանը, փոխգյուղապետ Հրայր Սոսյանը և տնտեսվար Աշոտ Մխիթարյանը գնացել և փորձել են սադրել հանդիպման մասնակիցներին:
Հավելենք, որ ներկայիս գյուղապետ Էդիկ Մանուկյանը առաջիկա ընտրություններում առաջադրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում