Վարդևան Գրիգորյանի որդու մահվան մեջ քաղաքական միտում չկա. Գլխավոր դատախազ

  • Իրավունք - 21 Սեպտեմբերի 2016, 11:01
Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան մեջ քաղաքական միտում չկա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ի քանի լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, տեղեկացնում է News.am-ը:

«Այս պահին ակտիվ քննչական գործողություններ են կատարվում եւ նրա մերձավորների, ընտանիքի անդամների հարցաքննությունից պարզ է դարձել, որ կատարվածը որեւէ առնչություն չունի Գյումրիում ընթացող քաղաքական պրոցեսների հետ: Կատավածը, այս պահի տվյալներով, ինքնասպանություն է»,-ասաց Արթուր Դավթյանը: