Վարդևան Գրիգորյանի որդու մահվան դեպքով քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով

  • Իրավունք - 20 Սեպտեմբերի 2016, 16:35
Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու` Արշակ Գրիգորյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 110 հոդվածով (ինքնասպանության հասցնելը) և 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կա մ կրելը):

«Դեպքի զննության վայրում, որը եղել է նրանց տան նկուղը, հայտնաբերվել են արյան հետքեր և «Մակարով» տեսակի ատրճանակ, որը եղել է ապօրինի»,- ասաց Տռուզյանը:

Արշակ Գրիգորյանը թափանցիկ, միջանցիկ գլխի հրազենային վնասվածքով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել սեպտեմբերի 20-ին 13:20-ից 13:30-ի սահմաններում: Գրիգորյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց 15 րոպե անց: