Եղնուկյանների ընտանիքի պայքարը

    • Իրավունք - 20 Սեպտեմբերի 2016, 16:17
Գարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ պատանդներ պահելու և շենք շինություններ գրավելուն աջակցելու հոդվածներով, որով նա 10-12 տարով կարող է ազատազրկվել: Գարո Եղնուկյանի բազմանդամ ընտանիքը ամեն օր պայքարում է  նրան ազատ արձակելու համար:

Ռուզաննա Եղնուկյանը կիսվեց մեզ հետ տարին ինչպես սկսվեց իրենց համար, երբ գնացել էր Մաշտոցի պողոտա՝ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա իրականացնելու, որտեղ ակցիայի մասնակիցներն իրենց գամել էին գետնին: Ոստիկանի հարվածից Ռուզաննան ստացել էր գլխի վնասվածք: Հետո տուժող ճանաչվեց, գործը կարճեցին՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Էլմոն Եղնուկյանը՝ Գարո Եղնուկյանի ավագ դուստրը, պատմեց իրեն Խորենացի փողոցից բերման ենթարկելու մասին, որը ինքը համարում է առևանգում և նշում է, որ բերման ենթարկելու տերմինը սխալ է գործածվում:

Սիմէ Եղնուկյանը  պատմեց երկրորդ անգամ ոստիկանությունում հայտնվելու մասին: Երբ 20 քաղաքացիական հագուստով ոստիկանները հարձակվել են իրենց մեքենայի վրա, երբ Խորենացի փողոցից փորձում էին տուն վերադառնալ: Նրանց հետ է եղել իրենց անչափահաս քույրը՝ Գինեվարդ Եղնուկյանը, ոստիկանություն տանելուց հետո աղջկան կեսգիշերին բաց են թողել փողոց:

Ազատուհի Եղնուկյանը Գարո Եղնուկյանի փոքր աղջիկն է, պատմում է հորը ԱԱԾ-ում տեսակցելու մասին, ասում է հայրիկիս տեղն են փոքրացրել: Քույրերը պատմում են, որ Ազատուհին ունի  բիզնես, տանը սրճարան է բացել, թեյ և սուրճ է մատուցում, նրա հաճախորդն էլ հայրիկն էր, ազատազրկվելուց հետո Ազատուհու բիզնեսի գործերը լավ չեն: Այն հարցին, որ Գարո Եղնուկյանը ազատ արձակվի զեղչեր կանե՞ս, ասում է, իհարկե՝ ոչ: