Բուհերի Արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական միության hայտարարությունը

  • Իրավունք - 31 Հուլիսի 2016, 14:17
Հայաստանի Բուհերի Արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական միության hայտարարությունը

2016թ. Հուլիսի 29-ին Երևանի՝ Խորենացու փողոցում և Սարի թաղում իրականացված վայրագ գործողությունների արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ծեծի են ենթարկվել: Նրանց թվում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի Պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս, դոցենտ Մարատ Յավրումյանը՝ իր անչափահաս դստեր ներկայությամբ:

Այն ինչ տեղի է ունենում այսօր Երևանում, նորություն չէ: Այն դարձել է իշխանության պահպանման, վերարտադրման և դաժան ուժի ցուցադրման ավանդույթ:

Հայաստանի Բուհերի Արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական միությունը.

1. Խստորեն դատապարտում է հանրապետության մայր բուհի դոցենտ Մարատ Յավրումյանի նկատմամբ կատարվածը:

2. Պահանջում է մանրակրկիտ հետաքննության ենթարկել տեղի ունեցածը և խստագույնս պատժել այդ դաժան հանցագործության հեղինակներին և նրանց հանձնարարական տվողներին:

3. Հետաքննության արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը ՝հրապարակային ձևով:

Նախագահ՝ Գառնիկ Վաղարշակյան

Ամենաընթերցվածը