Հունիսի 28-ի վաղ առավոտյան ոստիկանության Տավուշի բաժնի աշխատակիցները Բերդ քաղաքի այգիներից մեկում հայտնաբերել են նույն քաղաքի բնակիչ, 20-ամյա Արփինե Մ.-ի դին` ծառից կախված վիճակում: Վերջինս անհայտացել էր դեպքից մեկ օր առաջ:
Տավուշի ոստիկանությունից ճշտեցինք, որ Արփինե Մ.-ն ամուսնացած էր, ուներ մեկ դուստր: Նրա նոթատետրում հայտնաբերվել են գրառումներ` ուղղված Աստծուն, որտեղ դժգոհություններ են իր դժվար կյանքի մասին: Բերդի բնակիչներից կարողացանք տեղեկանալ, որ Արփինեն ամուսնու հետ համերաշխ է եղել, սակայն նրա ընտանիքը սոցիալական խնդիրներ է ունեցել:
Ինչպես Արփինեի հայրն ու ամուսինը պատմել են ոստիկաններին, նա հուզական էր եւ ամենփոքր խնդիր դժվարությամբ էր տանում:
Փաստի առթիվ Տավուշի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
