Կապանցի դաշնակահարը երազում է արտասահմանում սովորելու մասին

  • Հանրային թղթակից - Ուրբաթ, 29 Հունիսի 2012, 09:22

Կապանցի Անուշ Իսրայելյանն այս տարի գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը և ընդունվել մագիստրատուրա: Մեծ երազանքների ու ծրագրերի տեր դաշնակահարուհին որոշել է մարզի բոլոր տարածաշրջաններում հանդես գալ մենահամերգներով:

Երաժշտի կայացման համար շատ կարևոր է պարբերաբար համերգներ ունենալը: Ուսումնառության անցած չորս տարիներին, սակայն, Անուշին չհաջողվեց դա անել, ինչպես նաև զրկվեց միջազգային հեղինակավոր մրցույթների մասնակցությունից: Այս ամենի հիմնական պատճառը հովանավորների բացակայությունն է:

“Շատ հայտարարություններ եմ կարդացել, որ Իսպանիայում, Իտալիայում մրցույթներ կան, ցանկություն ունեի մասնակցելու, բայց ավաղ հնարավորություն չեղավ’’,- ասում է նա: Դաշնակահարուհին քաջ գիտակցում է, որ առաջ գնալու համար այստեղ հնարավորությունները սահմանափակ են, բայց չի պատրաստվում հետ կանգնել իր երազանքներից:

«Եթե հնարավորություն լինի, պետք է արտասահմանում սովորես ու աշխատես, որովհետև այստեղ շատ դժվար է’’,- ասում է նա:

Մասնակցել է մի շարք հանրապետական մրցույթների ու գրեթե միշտ հաջողության հասել: Պատանի դաշնակահարուհին լիահույս է, որ իր երազանքները ի կատար կածվեն:

Ամենաընթերցվածը