Գորիսի տարածաշրջանի Արավուս գյուղում է ապրում Նարա Արզանյանը: Նրա ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ, ունեն տնամերձ հողամաս, որը գնալու համար պետք է անցնել սեփական շան բնի մոտով:
Սովորականի նման այդ օրն էլ տիկին Նարան ուզում էր մտնել իր տնամերձը: Նկատելով տանտիրուհուն, շունը հարձակվեց, մի քանի տեղից կծեց նրա ոտքը: Նարայի աղեկտուր ճչոցների վրա հավաքվեցին հարևանները և նրան ազատեցին շան ճանկերից ու սկսեցին առաջին բուժօգնությունը ցույց տալ:
Շունը, որ ուշադիր դիտում էր այդ ամենը, հանկարծ մոտեցավ Նարային ու ասես իր արածից փոշման ու որպես ներողության արտահայտություն, սկսեց լիզել Նարայի ձեռքերը, շորերը ու աղի արցունք թափել: ՈՒ այնքան արցունք թափեց, որ նույնիսկ հարևանները, որոնք շան արարքից բարկացած էին, հուզվեցին ու սկսեցին հանգստացնել շանը: Սակայն ոչ մի համեղ պատառ շունը չընդունեց և շարունակում էր լացը: Նարան, որ արդեն մի քիչ ուշքի էր եկել, սկսեց շոյել շանը: Շունը միայն այդ ժամանակ թողեց լացը:
