11 Տարի առաջ Մկրտչյանների ընտանիքը իրենց տան դիմաց, ժայռերի ու քարերի մեջ հիմնել է իր դրախտը։ Մեկ հեկտար այս հողամասում նրանք աճեցնում են ամեն ինչ, բառի բուն իմաստով, այդ թվում կեռաս, ընկույզ, թուզ, նուռ, արքայախնձոր եւ անգամ կիվի։
Դրախտի այս անկյունը ժայռերի մեջ հիմնել է ընտանիքի հայրը՝ Նապոլեոն Մկրտչյանը։ Կինը՝ Թերեզա Խանզադյանը հուզմունքով է հիշում ամուսնու չարչարանքները եւ տեսախցիկից դուրս պատմում, որ ամուսինն անընդհատ խոսել է իր ձեռքով տնկած ծառերի հետ, իսկ ամեն առավոտ համբուրել իր սիրած արքայախնձորի տերեւները։
