Ոստիկանության Հրազդանի տարածքային բաժինը Կոտայքի մարզային վարչության հետ համատեղ եռամսյակը մեկ անգամ հանդիպումներ և խորհրդակցություններ է կազմակերպում գյուղական համայնքներում:
Հերթական հանդիպումը Հրազդանի Մեղրաձոր գյուղում էր, որը հայտնի է իր ոսկու հանքով: Հանդիպմանը ներկա ոստիկանության Հրազդանի տարածքային բաժնի պետը նշեց, որ հատկապես ամռան սեզոնին գյուղացիները շատ զգույշ լինեն, տանից դուրս գալուց տան և անասնագոմերի դռները փակեն, քանի որ փորձը ցույց է տվել, որ հատկապես ամռանն են անանսուններ գողանում:
Կոտայքի մարզային վարչության հասարակական կարգի վարչության պրոֆիլակտիկ բաժնի պետ Արամ Սմբատյանը խոսեց թրաֆիքինգի և նրա հետևանքների մասին: Վերջինս գյուղացիների ուշադրությունը սևեռեց հատկապես համակարգչի բացասական հետևանքների վրա.
«Զգույշ եղեք համակարգչային հարձակումներց, հատկապես երեխաների հանդեպ շատ ուշադիր եղեք»,- նշեց Ա. Սմբատյանը:
