Մարի Մինասյանը սովորում է Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցում։ Նա շուտով կդառնա 9 տարեկան, բայց նոր է ավարտել առաջին դասարանը։ Պատճառը չբացահայտված հիվանդությունն է։ 3 տարեկան հասակից անհասկանալի պատճառներով կանգնել է փոքրիկի աճը, եւ մինչ այսօր չեն կարողանում բացահայտել պատճառները։ Գլխավոր խնդիրը մնում է հիվանդության բացահայտումը, որի հույսն օր օրի մարում է։
Միակ հնարավոր տարբերակը երեխային արտերկիր տանելն է , բայց դա կապված է մեծ ծախսերի հետ։ Մանկուց հաշմանդամ 9-ամյա Մարին իր հասակակիցների նման երազանքներ ունի բայց առաջնակարգ խնդրանքն Աստծուց հետեւյալն է...
