Վարդանյանների ընտանիքը 10 տարի է ապրում է քարանձավում։ 10 տարի շարունակ նրանք փորել են ժայռը ու կառուցել իրենց կացարանը։
Գոռ Վարդանյանը չի պատրաստվում իր ձեռքով կառուցածը փոխել հարմարավետ բնակարանի հետ։ Կարեւոր խնդիրը Վարդանյանների ընտանիքի համար այդ քարանձավի սեփականաշնորհումն է եւ պատով երկու քարանձավների իրար միացումը։
