Կենգուրու միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթում արդեն քանի տարի է Գեղարքունիքի մարզը պատվով է դուրս գալիս:
Գավառի տարածքի Կարմիրգյուղ համայնքից Գասպարյանների ընտանիքի ավագ սերնդի ներկայացուցիչները, լինելով մանկավարժներ ու բժիշկներ, իրենց «էստաֆետն» այսօր հանձնել են իրենց զավակներին ու թոռներին: Գասպարյանների շառավիղներն այսօր էլ շատ հաջողակ են տարբեր բանագավառներում, իսկ դպրոցականները՝ նաև Կենգուրու մրցույթում: Նախորդ տարի մրցույթի բացարձակ հաղթող էր ճանաչվել Կարմիրգյուղի թիվ 1 դպրոցի աշակերտուհի Արաքսյա Գասպարյանը, իսկ այս տարի նույն դպրոցից 3-րդ դասարանը ներկայացնող Աննա Գասպարյանը դարձավ Կենգուրուի 3-րդ մրցանակակիր:
Կենգուրու-2012-ի 5 հաղթողներից 2-ը Գեղարքունիքի մարզից էին՝ Աննան եւ Մարտունու Մ. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի 11 դասարանի աշակերտուհի Էռնա Պետրոսյանը: Նշենք, որ Էռնան բացարձակ հաղթող էր ճանաչվել նաև 2009 թ.:
