«Որ ինքնասպանություններ չլինեն»

    • Հանրային թղթակից - Երեքշաբթի, 22 Մայիսի 2012, 19:35

Հանրապետությունում այսօրվանից մեկնարկեց գարնանային զորակոչը: Սահմանված կարգի համաձայն, 18 տարին լրացած պատանիները, ինչպես նաեւ այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը, մինչեւ հուլիսի 30-ը համալրելու են հայոց բանակի շարքերը:

Հիվանդությունների աճ զորակոչիկների շրջանում չի նկատվում: Վերջին տարիներին նաեւ բանակից խուսափողների թվի նվազում կա: Սակայն զորակոչային տարիքի պատանիների զգալի մասը բացակայում է հանրապետությունից:

Հիմա ազգային բանակ զորակոչվում է «հետերկրաշարժյան» սերունդը, եւ բուժզննումների ընթացքում ի հայտ եկած հիվանդությունները հիմնականում բժիշկները պայմանավորվում են սոցիալական ծանր վիճակով, եւ պատանիների կենսակերպով: Բացի այդ, նրանց խոսքով, դպրոցներում նախազորակոչային պատրաստություն եւ ֆիզկուլտուրա առարկաներին պատշաճ ուշադրություն չեն դարձնում:

Իսկ զինկոմիսարիատի բակում հավաքված զինծառայողների հարազատների ցանկությունը մեկն է, որ իրենց որդին խաղաղ պայմաններում ծառայի եւ որ բարձր պահի գյումրեցու պատիվը: «Էն դեպքերը որ կլսենք բանակում, ինքնասպանություն, եսիմ էլ ինչ, թող չէղնին, երեխեքը խելոք ծառայեն ու հասնին իրանց տները, Աստված սաղին պահապան», մեզ հետ զրույցում նշեց 74-ամյա Հովհաննես Կարապետյանը, ով երրորդ թոռանն էր ճանապարհում բանակ: