Բնակիչները խուճապահար են

    • Հանրային թղթակից - Երեքշաբթի, 22 Մայիսի 2012, 18:40

Վերջին օրերին նկատվող սեյսմիկ ռեժիմի ակտիվացումը խուճապի է մատնել վթարային շենքերում բնակվողներին: Ինչպես հայտնի է, Գյումրիում 88 վթարային շենք կա, որոնք, մասնագետների գնահատմամբ, ամեն վայրկյան ենթակա են փլուզման: ՍՊԱԾ ՀԲ-ից հայտնում են, որ վերջին օրերին գրանցված երկրաշարժերը սպասելի էին, եւ որ չի բացառվում, որ առաջիկայում հնարավոր են նմանատիպ ցնցումներ: Այս փաստը հատկապես անհանգստացրել է վթարայիններում տարիներ շարունակ ապրողներին: Գյումրու Ղանդիլյան 24 վթարային շենքի բնակիչները նշում են, որ ամեն տարի դիմում- նամակ են հասցեագրում ինչպես Շիրակի մարզպետարան, այնպես էլ ՀՀ քաղաքաշինության նախարարություն, խնդրելով գումար հատկացնել շենքերի վերակառուցման նպատակով:

Պետական կառույցներից ստացված պատասխանները նույնն են` ծրագիր չկա: «Ներկա վիճակում ում դիմում ենք, օգուտ չկա, մի տեղից մյուսն են ուղարկում, բայց դրանից հարցը չի լուծվում», նշեց շենքի բնակչուհի Ռաիսա Սաֆարյանը: