32 զինակոչիկ Արմավիրի եւ Էջմիածնի տարածաշրջաններից

    • Հանրային թղթակից - Երեքշաբթի, 22 Մայիսի 2012, 15:51

Աշնանային և գարնանային առաջին զորակոչի մեկնարկը Արմավիրում արդեն 5 տարի է տրվում է Սարդարապատի հուշահամալիրում:

Արմավիրի մարզից 32 զորակոչիկ կհամալրեն հայոց բանակի շարքերը: Արմավիրի զինկոմիսար, գնդապետ Գագիկ Կարապետյանը այս տարի գոհ է՝ ծառայությունից խուսափող զինակոչիկ չի եղել:

Նորակոչիկներին իր օրհնությամբ բարի ճանապարհ մաղթեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ ճանապարհից առաջ զինակոչիկներին առաջին անհրաժեշտության իրեր նվիրեց: