Դաշնակցությանը ձայն չի տվել, դուրս է եկել աշխատանքից

  • Հանրային թղթակից - 21 Մայիսի 2012, 18:07

Կապանցի Յանա Հովհաննիսյանն իր բազմանդամ ընտանիքով ապրում է Հալիձոր թաղամասի մեկ սենյականոց բնակարանում: Ընտանիքի միակ եկամտի աղբյուրը ամուսնու ստացած 84 հազար դրամն է: «3 աղջիկ և 1 տղա մեծացնելն այս պալմաններում դժվար է, ամեն ինչ ուզում են, բայց չեմ կարողանում առնել,- ասում է բազմազավակ մայրը: - Ավագ դուստրս այս տարի ավարտում է դպրոցը,- պատմում է Յանան և հուզվելով ավելացնում՝ ինչով պետք է ծախսերը հոգամ, որ նա էլ իր դասընկերներից հետ չմնա ու չխեղճանա:

Ամուսնու ստացած աշխատավարձը միայն սննդի է բավականացնում: Յանան մի քանի ամիս առաջ աշխատանք էր գտել Կապանի թռչնաֆաբրիկայում, բայց ընտրությունների նախաշեմին կորցրեց աշխատանքը: «Ասեցին պետք է Դաշնակցությանը ձայն տաս, ես էլ ասեցի չեմ կարող, քանի որ ամուսինս ՀՀԿ-ի օգտին է քվեարկելու, ու դիմումս գրեցի’’,- ասում է նա:

“Եթե հնարավորություն ունենայի՝ հաստատ չէի գա այս օգնությունը ստանալու”,-ասում է Յանան: Խոսքը Կապանի քաղաքապետի նախաձեռնած “Աջակցություն բազմազավակ ընտանիքներին’’ ծրագրի մասին է, որի շրջանակներում արդեն 4-րդ տարին է սնունդ և հագուստ է տրամադրվում սոցիալապես անապահով, կարիքավոր բազմանդամ ընտանիքներին:

Այս տարի Գլենդելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ Հայր Գրիգոր Շահինյանի գլխավորությամբ գործող Սոնա Գալաջյան և Սեդա Կուպելյան հանձնախումբն է հագուստ ուղարկել Կապան: Սննդի ծախսերը քաղաքապետարանն է հոգացել, 1 միլիոն դրամ տրամադրելով: 43 ընտանիքների բաշխվել են սննդի փաթեթներ 25 հազար դրամ արժողությամբ` ձեթ, ալյուր, շաքարավազ, կոնֆետ և այլն:

Ամենաընթերցվածը