Ընտրություններն էլ չօգնեցին

    • Հանրային թղթակից - Կիրակի, 20 Մայիսի 2012, 15:05

Շիրակի մարզի մի շարք միջհամայնքային նշանակության ճանապարհներ գտնվում են անմխիթար վիճակում: Տարիներ շարունակ գյուղաբնակների` ճանապարհներն ասֆալտապատելու մասին հույսերը չեն արդարանում:

Մասնավորապես Ոսկեհասկ-Հացիկ տանող ճանապարհներն ամբողջովին քանդված են: Ու եթե Գյումրու որոշ փողոցներում, այս տարի նաեւ երկրորդական`մինչ ընտրությունները ակտիվորեն իրականացվում էր փոսալցման աշխատանքներ, ապա գյուղական ճանապարհներում, նմանատիպ աշխատանքներ ընդհանրապես չմեկնարկեցին:

«Մեզի ո՞վ է բանի տեղ դնողը, էս քանդած ճամփեքով հնարավոր է էրթալ գալը, թողեն մենակ խոստումներ տան»-Lragir.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին Ոսկեհասկ համայնքի բնակիչները: «Շատ դեպքերում, Շտապօգնության մեքենաները չեն ուզե գան գյուղ, կսեն ճամփա չկա», նշեց Համլետ Կիրակոսյանը: «Մինչեւ ընտրությունները կխոսային, որ պիտի ասֆալտ էնեին, ուրա՞ ընտրությունները վերջացան, թեկնածուներն էլ գնացին ու մեզի մոռացան», նշում են գյուղաբնակները: