Լուծարվել է ՀԼԿ Գյումրու կառույցը

    • Հանրային թղթակից - Կիրակի, 20 Մայիսի 2012, 14:58

Լիբերալ կուսակցության Գյումրու կառույցը լուծարվել է, կառույցի պատասխանատու Վահագն Խաչատրյանը որոշել է դուրս գալ կուսակցության շարքերից, եւ շարունակել պայքարը ՀԱԿ-ի կազմում: «Կանգնելու են կոնգրեսի եւ Լեւոն Տեր – Պետրոսյանի կողքին, ես չեմ ընդունում Լիբերալ կուսակցության քաղաքական որոշումը, դրա համար որոշել եմ դուրս գալ», Lragir.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վահագն Խաչատրյանը:

Ինչով է պայմանավորված տարբեր քաղաքական գործիչների եւ կուսակցությունների` ՀԱԿ-ից հեռանալու որոշումը, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, դա իրենց խնդիրն է, բայց եթե մտածում են, որ դրանից ՀԱԿ-ը կտուժի, չարարաչար սխալվում են»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Կոնգրեսը լքելու որոշում էր կայացրել ՀԱԿ Գյումրու գրասենյակի պատասխանատու Աշոտ Զաքարյանը: ՀԱԿ-ից հեռանալու որոշում կայացրել էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նշենք, որ վերջին օրերին Գյումրիում շրջանառվում են լուրեր այն մասին, որ ՀԱԿ Գյումրու գրասենյակում կուսակցության անդամների միջեւ տարածայնություններ ե նառաջացել, եւ, որ չի բացառվում, որ առաջիկա օրերին, այլ գործիչներ եւս լքեն Կոնգրեսի կազմը: