Ինչ է կատարվում Գյումրու ՀԱԿ գրասենյակում

    • Հանրային թղթակից - Երեքշաբթի, 15 Մայիսի 2012, 20:26

Երեկ, ՀԱԿ Գյումրու գրասենյակի ղեկավար Աշոտ Զաքարյանը Կոնգրեսը լքելու մասին հայտարարություն արեց: Ի՞նչ է նշանակում կատարվածը, մի՞թե ՀԱԿ-ում փոփոխություններ են սպասվում եւ մասնավորապես Գյումրիում ի՞նչ գործունեություն են ծավալելու վերջիններս: Արդյո՞ք, նոր հրաժարականներ կլինեն:

Թեմայի վերաբերյալ, այսօր զրուցեցինք ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանի հետ: Հիշեցնենք, վերջինս մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր թիվ 34 ընտրատարածքում, եւ պայքարում էր ՀՀԿ ու ԲՀԿ թեկնածուների դեմ: «Մենք աշխատելու ենք նորմալ, ոչ մի խնդիր չկա», նշեց Մուրադ Գրիգորյանը:

ՀԱԿ անդամ Կարմրաքար համայնքից Գագիկ Վահրադյանից էլ հետաքրքրվեցինք, հնարավոր է արդյոք կոնգրեսը համագործակցի այլ ուժերի հետ: «Քաղաքականության մեջ «բացառվում է» հասկացությունը չկա, եթե անհրաժեշտություն լինի ՀՀ-ի համար, ապա կհամագործակցենք ցանկացած ուժի, բացի իշխող կուսակցությունից», նշեց Գագիկ Վահրադյանը: