Այսօր ժամը 19:30-ի սահմաններում հերթական ավտովթարն է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին Գազ-24 մակնիշի 02 ՕՏ 559 համարանիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 30 մետր բարձրությունից ընկել ձորը ու գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով վարորդը` Օձուն գյուղի բնակիչ, 1955թ-ին ծնված Ստեփան Մնացականյանը հրաշքով է փրկել, չստանալով և ոչ մի վնասվածք:
