Մայիսի 12-ին ժամը 20:30-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Հյունդայի մակնիշի 93 NV 999 համարանիշով ավտոմեքենան կորցրել է կառավարումը, թռել 3 մետր բարձրությամբ ծառի վրայով եւ գլխիվայր շրջվել: Դեպքի պահին մեքենայում եղել են վարորդը և ևս 4 ուղևորներ: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տեղացիների կողմից մեքենայից դուրս են բերվել վարորդ` 1978թ-ին ծնված Միքայել Ադամյանը և ուղևոր`բ1971թ-ին ծնված Արա Անանյանը և տեղափոխվել Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Փրկարարների կողմից մեքենայից դուրս են բերվել ուղևորներ Դավիթ Գասպարյանի, Արթուր Ալավերդյանի և Դավիթ Փիրումյանի դիերը ու հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենային:
Ականատեսները մեզ հետ զրույցում պատմեցին, որ տեղի ունեցած ավտոպատահարից տուժածները եղել են բժիշկներ: Վիրովորները դեպքից անմիջապես հետո տեղափոխվել են Երևան, նրանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է ծանր:
