Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ԲՄՎ-ն ընկել է ձորը

    • Հանրային թղթակից - Կիրակի, 13 Մայիսի 2012, 13:18

Մայիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ-Երևան ավտոճանապարհին: Երևանի բնակիչ 1965թ-ին ծնված Անդրանիկ Գրիգորյանը վարելով ԲՄՎ մակնիշի տրանզիտ պետհամարանիշով ավտոմեքենան, Սպիտակ-Երևան ավտոճանապարհին` Ծաղկունք ռեստորանի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:

Դեպքի վայր է մեկնել Սպիտակի փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ`ջոկատի հրամանատար  Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Բարեբախտաբար, վթարի արդյունքում զոհեր և վիրավորներ չկան: Բացի վարորդից, մեքենայում է եղել նաև նրա որդին` 1987թ-ին ծնված Անդրանիկ Գրիգորյանը, ովքեր բարեբախտաբար չեն տուժել: