Շիրակի մարզի կուսակցականներից շատերը չեն թաքցնում, որ հիասթափված են ինչպես ցուցակների կազմից, եւ այն հորիզոնականներից, որոնք սիմվոլիկ կարգով զբաղեցրելէին, այնպես էլ մայիսվեցյան ընտրությունների որակից: Օրինակ, Գյումրիի թիվ 29 դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը, ով ՀՀԿ համամասնական ցուցակի 246-րդ հորիզոնականում էր, մեզ հետ զրույցում նշեց. «Ցանկալի կլիներ, որ մարզի խնդիրները բարձրաձայնվեին հենց մարզի բնակչի կողմից»:
Իսկ ԲՀԿ համամասնական ցուցակի 42-րդ հորիզոնականը զբաղեցրած Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը նշեց, որ առայժմ հստակ չէ՝ կզբաղվի արդյոք պատգամավորական գործունեությամբ: «Եթե գործադիր մարմինը որոշի, որ ես խորհրդարանում պետք եմ, ապա կհրաժարվեմ ռեկտորի պաշտոնից, եթե ոչ, ապա կշարունակեմ զբաղվել իմ սիրած գործով». Lragir.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց ԳՊՄԻ ռեկտորը:
