Մայիսի 9-ին Հրազդանի ծննդատանը ծնվել են 3 երեխաներ` 2 տղա և 1 աղջիկ: Երեխաների մայրերն ուրախ են, որ իրենց երեխաների ծնունդը համընկել է հատկապես մայիսյան հաղթանակների հետ:
Հրազդանի ծնարանի վարիչ Վանիկ Ադամյանն ասում է, որ այս տարի ծնելիությունը Հրազդանում նախորդ տարվա համեմատ նվազել է.
«Գուցե արտագաղթն է պատճառը, ցուցե սոցիալական վիճակը: Միջին հաշվարկով, յուրաքանչյուր ընտանիք այսօր նախընտրում է 1-2 երեխա ունենալ: Եթե նախորդ տարի ամսվա կտրվածքով շուրջ 100 ծնունդ էինք ունենում, ապա այսօր ուրախանում ենք 80 ծնունդի պարագայում»,-ասում է բժիշկը:
Շատ հաճախ հղիության ընթացքում հետազոտության արդյունքում հայտնաբերվում են արատավոր պտուղներ, որոնց դեպքում ստիպված ընդհատում են հղիությունը, իսկ գլխավոր պատճառներից մեկն, ըստ Վանիկ Ադամյանի, էկոլոգիան է:
Ի դեպ, այս տարվա ապրիլ ամսվա տվյալներով, Հրազդանի ծննդատանը ծնվել է 80 երեխա, 47 տղան եւ 33 աղջիկ:
