Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է հրապարակել Շտապբուժօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի գործով: Բժշկի սպանության մեջ մեղադրվող Արտակ Կարապետյանը դատապարտվել է ազատազրկման 15 տարի ժամկետով:
Մինչեւ դատավճիռը վերջին խոսքով հանդես է եկել Արտակ Կարապետյանը՝ ասելով, որ իր արածն ուղղակի խուլիգանություն է եւ խնդրել է դատարանից իր նկատմամբ արդարամիտ եւ մեղմ վճիռ կայացնել: Դատավճռի հետ համաձայն չի եղել տուժող կողմը: Աշոտ Գրիգորյանի այրին մտադիր է բողոքարկել:
Իսկ ամբաստանյալի շահերի պաշտպանը մնում է այն համոզման, որ դատաբժշկական փորձաքննությունը չի տվել մի շարք հարցերի պատասխաններ եւ չի գտնվել անկողմնակալ:
