Սելավատարերի բացակայությունը Վանաձորում մի շարք խնդիրներ է առաջ բերում հատկապես գարնանային հեղեղումների ժամանակ, երբ անձրաջրերը շատ ժամանակ պարզապես լցվում են բնակարանների նկուղներն ու առանձին դեպքերում նաև` բնակարանները:
Նման իրավիճակ է այսօր գրանցվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան 59 Ա փողոցի վրա գտնվող սեփական տներում, հորդառատ անձրևի ժամանակ բնակիչները բահերով փորձել են փոխել ջրի հոսքը սակայն ապարդյուն: Մեզ հետ զրույցում նրանք պատմեցին, որ խնդրի մասին իրենք տեղյակ են պահել բոլոր համապատասխան մարմիններին, սակայն ապարդյուն, իսկ իրենք էլ հնարավորություն չունեն մի ամբողջ փողոցի սելավատար կառուցել իրենց միջոցների հաշվին: Բնակիչները կրկին դիմել են քաղաքապետ Սամվել Դարբինյանին, սակայն կարծում են, որ այս անգամ էլ, ինչպես միշտ է եղել, մերժում են ստանալու:
