Վահան Հովհաննիսյան.Վերադարձնենք մեր հայրենակիցներին տունդարձի հնարավորությունը

    • Հանրային թղթակից - Երեքշաբթի, 01 Մայիսի 2012, 22:25

Մայիսի 1-ի երեկոյան Հրազդան էին եկել Դաշնակցություն կուսակցության թեկնածուները: Հրազդանցիների հետ հանդիպման ընթացքում պատգամավորության թեկնածու Վահան Հովհաննիսյանը, շնորհավորելով հրազդանցիներին աշխատավորության տոնի առիթով, նշեց, որ Դաշնակցության հաղթանակից հետո այս տոնը նորից իսկապես տոն կդառնա: Նա շեշտեց, որ թեպետ աշխատավորի տոնն է, սակայն աշխատավորների թիվն օրեցօր նվազում է, իսկ տոնը ձևական է դարձել:

Վ. Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, ինչպես նաև Լիլիթ Գալստյանը անդրադարձան արտագաղթի խնդրին, նշելով, որ Հրազդանմեքենայի նման գործարանն այսօր մասնատված է, իսկ Հրազդանը, լինելով ժամանակի խոշոր արդյունաբերական քաղաքը, այսօր զբաղվածության լուրջ խնդիր ունի: Այսօր պակասում է արդարությունն ու ազատությունը, որն, ըստ ՀՅԴ ներկայացուցիչների, ժողովրդից խլել են: Հանդիպումն ավարտվեց համերգային ծրագրով: