Այսօր կեսօրին, շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Գյումրիում: Սայաթ –Նովա փողոցում նույն տեղում իրար են բախվել Գազ 24 -10 մակնիշի ավտոմեքենան, Մերսեդեսն ու Օպել Օմեգան: Իսկ քիչ այն կողմ՝ մարդատար ավտոբուսն ու Մերսեդեսը: Զոհեր եւ վիրավորներ չկան: Վնասը միայն նյութական է եղել: Տուժել են 5 մեքենանաներ: Կենտրոնական փողոցում մոտ մեկ ժամ խցանում է առաջացել: Վարորդների խոսքով, փողոցում հետիոտների համար նախատեսված անցումներում պատահական ուղեւոր է հայտնվել եւ դիմացից երթեւկող մեքենան կտրուկ արգելակել է: Նրա հետեւում արգեկալել է նաեւ 24-10-ի վարորդը, իսկ Մերսեդեսի վարորդը չի հասցրել արգելակել ու բախվել է դիմացից երթեւկող 24-10-ին, ապա Մերսեդեսին բախվել է Օպելը: Քիչ այն կողմ նույն պայմաններում տեղի է ունեցել երկրորդ ավտովթարը: Կամո գյուղի ավտոբուսը կարողացել է կտրուկ արգելակել, իսկ նրա հետեւից եկող Մերսեդեսը՝ոչ եւ բախվել է ավտոբուսին: Տեղում աշխատել են ճանապարհային ոստիկաններն ու ապահովագրական ընկերությունները: Պատճառված վնասի չափերը ճշտվում են:
Գյումրիում 5 մեքենա իրար են բախվել
- Հանրային թղթակից - Չորեքշաբթի, 25 Ապրիլի 2012, 14:25
