Ամառային ճամբար ոչ միայն սիսիանցի սկաուտների համար

  • Հանրային թղթակից - 01 Օգոստոսի 2011, 11:04
Արմավիրից 23-ամյա Եպրաքսյան եւ իր ընկերները բուկլետ են պատրաստում, նպատակն է գրավիչ բուկլետի շնորհիվ որքան հնարավոր է շատ երեխաներ ներգրավել Աղջիկ սկաուտների եւ Գայդեր աստղիկ ազգային միավորման շարքերում:
 
Հանրապետության Արմավիրի, Արտաշատի եւ մի շարք այլ տարածաշրջաններից 65 երեխաներ այս տարի իրենց ամառային հանգիստն են անցկացնում Սիսիանում, վրանները խփել են Որոտանի կիրճում:
 
Ավելի քան 20 տարի է, ինչ Աղջիկ սկաուտների եւ Գայդեր աստղիկ ազգային միությունը տարբեր թեմաներով 7-ից 10 օր տեւողությամբ ճամբարներ է կազմակերպում հանարպետության տարբեր մարզերում: Այս տարվա ճամբարը մշակութային ուղղվածություն ունի: Այստեղ երախաները եւ ճաշը, եւ ամեն գործ իրանց ձեռքով են անում ու դա կապ չունի դու ինչ տարիքի ես, ինչ մասանգիտություն ունես: Դու բոլորին հավասար աշխատում ես, ապրում ես իսկ բնույթունը թելադրում է իր պայմանները, դու փորձում ես համահունչ ապրել բնության հետ: Մարդկանց ճանաչելու ունակությունը դրսեւորվու է երբ մարդու հետ գնում ես ճանապարհ ու կիսում ես մի կտոր հաց, - ասում է Աղջիկ սկաուտների եւ Գայդեր աստղիկ ազգային միավորման ատենապետ Ամալյա Մխիթարյանը:
 
Էջմիածինցի Անահիտ Գրիգորյանը առաջին անգամ է Սիսիանում: Ճանապարհը երկար ու հոգնեցուցիչ էր, սակայն հասցրել է լավ տպավորություններ ստանալ: Նա կարեւորում է, որ ամեն տարի լինում են հանրապետության մեկ մարզում, ծանոթանում տեղի կենցաղին ու մշակույթին, մարդանց ու սովորույթներին: Շաքեիի ջրվեժ ենք գնացել: Նույնիսկ լողացել ենք, մրսել ենք,-  նշում է նա:
 
Բյուրեղավանցի Անին Աղջիկ սկաուտների եւ Գայդեր աստղիկ ազգային միության այն անդամներից է, ով 11 տարի անընդատ մասնակցում է ամառային ճամբարիներին: Անի Հովհաննսիսյանը նկատել է` թեմատիկ առումով ճամբարները իրար չեն կրկնում եւ տարեցտարի ավելանում է ճամբար հաճախող երեխաների թիվը: Նոր ընկերներ, նոր բարեկամներ ենք գտնում: Ինչպես պետք է ապրել բնության գրկում, ինչպես ջուր գտնել, ինչպես կողմնորշվել, ինձ համար շատ կարեւոր է: Ամեն տարի ճամբար հաճախելով սեփական ուժերիս վրա առավել վստահ եմ ինձ զգում շրջապատում,- ասում է Անին:
 
Ակտիվացնել սկաուտական շարժումը Հայաստանում, կազմակերպության շարքերում ընդգրկել նոր անդամների, սովորել, թե ինչպես է պետք ծրագիր գրել այս եւ այլ հարցերի շուրջ. երեխաների հետ զրուցում են 6 անդամից բաղկացած անգլիացիներից կազմված խմբի անդամները:
 
Ճամբարների եւ թրեյնինգների ընթացքում հիմնական շեշտը դրվում է նրա վրա, որ մեր աղջիկները լինեն ավելի ինքնավստահ ու ինքնուրույն, հոգեպես ուժեղ, որ նրանց ձայնը լսելի լինի: Վստահ ենք, որ հայ սկաուտներն այստեղ լավ ժամանակ են անցկանցում,- նշում է  Գոլդ Հայաստան-ի ղեկավար Կառա Ֆեբեն:

Ամենաընթերցվածը