Իրանցի գեներալը հայտարարել է խռովության պարտության մասին

  • Քաղաքականություն - 03 Հունվարի 2018, 18:38
Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Մոհամեդ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ երկրում խռովությունը պարտվել է: Այս մասին հայտնում է BBC-ն:

Այսօր Իրանի տարբեր քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն երկրի իշխանությունների:

Տեղեկացնենք, որ մոտ 1 շաբաթ շարունակվող ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 21 մարդ: 

Ամենաընթերցվածը