Արսեն Ավակով. Ազարովի եվրոպական ընտրությունը

  • Քաղաքականություն - 01 Փետրվարի 2014, 16:10
Ուկրաինայի Ռադայի ընդդիմադիր պատգամավոր Արսեն Ավակովը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ազարովի եվրոպական ընտրությունը: Նիկոլայ Ազարովը, վայր դնելով վարչապետի լիազորությունները, նույն օրը մեկնել է ընտանիքի մոտ՝ Ավստրիա, Վիեննա: Իր ու իր ընտանիքի համար նա եվրոպական ընտրություն է արել: Իսկ Ուկրաինայի եվրոպական ընտրությունը մերժել է:

Սա ներկայիս իշխանությունների ցինիզմի օրինակն է: Սա օրինակ է ձեզ համար՝ Ուկրաինայի արևելքի հարգելի բնակիչներ: Որպես վերջին, յուղոտ փաստարկ Եվրոպայի դեմ նախկին վարչապետ «անկեղծ» քարոզչությունում: Այս փաստի վերաբերյալ նույնիսկ կատակելու կամ էլ ծաղրելու ցանկություն չկա»: 

Ամենաընթերցվածը