Հավատարմության երդում Մինսկի խմբին

    • Քաղաքականություն - Երեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2012, 16:48

Երեւանյան Նովոյե Վրեմյա թերթը, թերեւս զգուշանալով, որ ինչ որ մեկն առաջ կընկնի իրենից Ռուսաստանին ու Մինսկի խմբին նվիրվածություն հայտնելու հարցում, որոշել է վերլուծության հավակնող ծավալուն հայտարարություն անել, հղումներ անելով Ռեգնում գործակալությանը, որպես Մինսկի խմբի առաջատար կողմնակից ու քարոզիչ:

«Ռուսաստանյան Ռեգնում գործակալությունը գտնում է, որ տեղի ունեցողը (որքան էլ այն անտրամաբանական թվա) ունի հստակ ռացիոնալ բացատրություն: Հասնելով էքստրադիցիայի եւ ցուցադրաբար ներում շնորհելով մարդասպանին, Ադրբեջանի նախագահը հասավ նրան, ինչին վաղուց եւ բացահայտ ձգտում էր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցային գործընթացի դադարեցմանը»: «Մինսկի խմբի ձեւաչափի փաստացի փլուզումը համարվում է իրական նպատակի իրագործման կարեւոր պայմաններից մեկը, որին ձգտում են Բաքվում. ղարաբաղյան հակամարտության գոտում վերջ տալ ստատուս քվոյին: Ռուսաստանցի փորձագետների կարծիքով, այս գծի մեջ լիովին տեղավորվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնում հետայսու վստահ չեն, թե արդյոք իմաստ ունի միջոցառումներ կազմակերպել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում»:

Նյութին ամբողջությամբ ծանոթանալու պարագայում կարող է տպավորություն ստեղծվել, թե դա «Երեւանյան քաղքենիների ու մանր բուրժուազիայի» մանիֆեստն է, որտեղ պարունակվում է հավատարմության երդում ոչ միայն եւ ոչ այնքան Մինսկի խմբին, որքան Ռուսաստանին: Կարճ ասած՝ ժամանակը չի, եւ դա երեւանյան հավերժական տրամաբանությունն է, կապիտուլյանտությամբ փաթաթելով ամենայն բան, ինչ անվանվում է «չափավոր հայրենասիրություն սահմանադրության շրջանակներում»:

Ճիշտ ժամանակն է հուշարձան դնել Մինսկի խմբին, հիշատակելով երեք տերությունների բոլոր ներկայացուցիչներին, ընդ որում ոչ միայն Երեւանում, այլեւ Ստեփանակերտում: Կարելի է նաեւ ստեղծել Մինսկի խմբի թանգարան, եւ նրա մասին երկրի Սահմանադրության մեջ դրույթ մտցնել:

«Ժամանակը չի» տրամաբանությունը միշտ եղել է, նաեւ 1988 թ., ղարաբաղյան շարժման սկզբում, եւ միշտ, երբ պետք է եղել որոշում կայացնել: Վերջապես հայ հասարակությունը միավորվեց, փողոցային ու քաղաքական աղմկոտ թոհուբոհից հետո, Մինսկի խմբի գաղափարական ու քաղաքական առաջնորդությամբ:

Ամեն ինչ այդքան վատ չէր լինի, եթե հնարավոր բոլոր ինսինուացիաները շարունակություն ունենային, այսինքն՝ հետո՞ ինչ է լինելու: Ենթադրենք, պահպանեցին Մինսկի խումբը, եւ ի՞նչ: Դա կհանգեցնի պատերազմի կանխմա՞նը: Կհանգեցնի ԼՂՀ ճանաչմա՞նը: Ո՞վ է ուժեղանում կամ թուլանում, Մինսկի խմբի գոյության հետեւանքով: Դա թույլ է տալիս ապահովե՞լ զանազան քաղաքական խմբերի արտաքին աջակցությունը: Թույլ է տալիս խաբե՞լ ժամանակը:

Հետաքրքիր է, կհիշե՞ն արդյոք Մինսկի խմբի համակիրների անունները, բնակության վայրը եւ հասցեները, թե ամեն ինչ կմոռանան, ինչպես միշտ: Երբ երկիրը եւ հասարակությունը անում են ամեն ինչ, որպեսզի խուսափեն պատերազմից, պատերազմն անպայման կգա, սակայն կհաջողվի՞ արդյոք խուսափել աղետից:

  1. Քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման ուղիները
    Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ:
    10:53 21/05/2013
  2. ՀՅԴ պատգամավորի ծանր հարցը վարչապետին
    ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե նա ինչպե՞ս է գնահատում նախորդ կառավարության գործունեությունը:
    16:35 20/05/2013
  3. Եգիպտացի առեւանգված զինվորներին ու ոստիկաններին ազատելու համար գործի են դրվել տանկերը
    Եգիպտական զինուժի հրամանատարությունը տասնյակ տանկեր ու այլ ռազմական տեխնիկա է ուղարկել Սինայի թերակղզի:
    14:01 20/05/2013
  4. Փհենյանը 3 օրում 5 հրթիռ է արձակել
    ԿԺԴՀ-ը Ճապոնական ծովում փոքր հեռահարության հրթիռի փորձնական արձակում է իրականացրել:
    12:52 20/05/2013
  5. ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
    ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Ֆիզուլիի ուղղությամբ:
    12:46 20/05/2013
  6. Գազի սակագնի թանկացումը հերթական «բարեկամական» դրսեւորում. Հայ արիների սթափության կոչը հայությանը
    Հայ-ռուսական հարաբերությունները դարերով համարվում են բարեկամական, սակայն պատմության առանցքային հատվածներում ամրագրված է այդ բարեկամի՝ մեջքից դանակով անվարան հարվածելու քաղաքականությունը:
    11:56 20/05/2013
  7. Նալբանդյանը մեկնում է Մեծ Բրիտանիա
    Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
    15:11 18/05/2013
  8. Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
    Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները
    11:37 18/05/2013
  9. Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում
    Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։
    10:52 18/05/2013
  10. Մահացել է Արգենտինայի նախկին դիկտատորը
    88 տարեկանում կյանքից հեռացել է Արգենտինայի նախկին դիկտատոր Խորխե Վիդելը:
    20:09 17/05/2013