Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերի գործողությունների արդյունքում Քրդստանի աշխատավորական կուսակցության առնվազն 500 անդամ է սպանվել: Այս մասին տեղեկացնում է «Հյուրիյեթը»:
Հարցազրույցում նա խոսել է նաեւ թուրք-իսրայելական հարաբերությունների մասին:
Էրդողանը նշել է, որ Իսրայելը կապեր ունի միայն մեկ մուսուլմանական պետության հետ եւ պետք է լավ հարաբերություններ պահպանի Թուրքիայի հետ: Վարչապետը 3 պայման է նշել, որ Իսրայելը պետք է կատարի հարաբերությունների բերալավման համար՝ ներողություն խնդրի 2010թ Մավի Մարմարայի դեպքերի համար, փոխհատուցում վճարի տուժածների ընտանիքներին եւ վերացնի Գազայի հատված շրջափակումը:
