Իսրայելը եւ հայկական ատոմը

    • Քաղաքականություն - Ուրբաթ, 14 Սեպտեմբերի 2012, 18:30

www.israel7.ru կայքում հրապարակվել է Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդի հայտարարությունն այն խոչընդոտների մասին, որոնք հարուցում է Իսրայելը Հորդանանում ատոմակայան կառուցելու գործում: «Երբ մենք որոշեցինք սկսել աշխատանքները խաղաղ ատոմի ուղղությամբ, դիմեցինք մի քանի պատասխանատու երկրների՝ աջակցելու համար: Սակայն շուտով գիտակցեցինք, որ Իսրայելը ճնշում է գործադրում մեր գործընկերների վրա, մեզ հետ համագործակցությունը դադարեցնելու նպատակով», ասել է թագավորը:

«Հորդանանի պատվիրակությունը մտնում է բանակցությունների մեջ, իսկ մեկ շաբաթ անց մեր պոտենցիալ գործընկերների մոտ են ժամանում իսրայելցիները, նրանցից պահանջելով դադարեցնել հորդանանյան միջուկային ծրագրին աջակցությունը», պարզաբանել է թագավորը:

Ինչպես հայտնի է, Իսրայելը վաղուց փորձում է մոնոպոլացնել միջուկային էներգետիկան եւ ընդհանրապես համապատասխան ուսումնասիրությունները տարածաշրջանում: Լավ կլիներ պարզել, թե արդյոք «Իսրայելի մատը» խառը չէ Հայաստանում միջուկային երկրորդ բլոկի կառուցման պարբերական տապալումների հարցում: Դա կարող է ուսումնասիրության արգասաբեր թեմա դառնալ, եթե նկատի առնենք, որ Իսրայելը եւ Ռուսաստանն ավելի ու ավելի են դառնում գործընկերներ ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այլեւ ռազմավարական հարցերի լուծման հարցում:

Մերձավոր Արեւելքում մնալով առանց գործընկերների, շահեր հետապնդելով ԱՄՆ-ում եւ ֆինանսական աշխարհում, եւ բավական համապատասխան կադրեր հավաքելով, Ռուսաստանը որոշում է կայացրել խաղադրույք կատարել Իսրայելի վրա: Արդյոք Իսրայելն ազդեցություն ունի Ռոսատոմի եւ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության վրա, Հայաստանում երկրորդ էներգաբլոկը կառուցելու հարցում:

Միաժամանակ, այս կապակցությամբ հետաքրքիր կլիներ հասկանալ Հայաստանում «կանաչների» շարժման շահերը, որի մասնակիցների գերակշիռ մասը իդեալիստներ ու ռոմանտիկներ են, ինչը համապատասխանում է արտասահմանյան «գործընկերների» շահերին: Ռուսաստանն արդեն ցուցադրել է իր քաղաքականությունը եւ շահերը հայկական ատոմակայանը 1989 թ. փակելու մասով, պոլիտիկան թերուսների պահանջների պարագայում: Նման կերպ Մոսկվան վարվեց Նաիրիտի դեպքում:

  1. Նալբանդյանը մեկնում է Մեծ Բրիտանիա
    Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
    15:11 18/05/2013
  2. Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
    Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները
    11:37 18/05/2013
  3. Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում
    Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։
    10:52 18/05/2013
  4. Մահացել է Արգենտինայի նախկին դիկտատորը
    88 տարեկանում կյանքից հեռացել է Արգենտինայի նախկին դիկտատոր Խորխե Վիդելը:
    20:09 17/05/2013
  5. Միգրանտներն այսուհետ ծառայելու են ռուսական բանակում
    Ռուսաստանի Պետդուման բանակում ծառայության մասին օրենքում փոփոխություն է մտցրել, որի համաձայն` միգրանտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում:
    20:00 17/05/2013
  6. Համանախագահները հանդիպել են Նալբանդյանի ու Մամեդյարովի հետ
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Յան Քելլին (ԱՄՆ) մայիսի 17-ին Կրակովում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:
    19:23 17/05/2013
  7. Տարածքների «հանձնման» հարցը հանվե՞լ է կարգավորման նախագծից
    Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ԵՄ Արեւելյան գործընկերության եւ Վիշեգրադյան երկրների ԱԳ նախարարների հանդիպման համատեքստում:
    18:30 17/05/2013
  8. Արեւմուտքն առաջարկում է սկսել Սամվել Ալեքսանյանից
    Երեւանի Ավագանու ընտրություններով կարծես ավարտվեց Հայաստանի քաղաքական զարգացման մի ողջ փուլ:
    16:28 17/05/2013
  9. Հայաստանի դրոշը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև
    Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը
    15:08 17/05/2013
  10. Սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը
    ՄԱԿ Փախստականների հարցերով գործակալությունը հայտարարել է, որ գրանցված կամ գրանցման սպասող սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը:
    14:04 17/05/2013